«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

«Մեծ ներթափանցում Անդրկովկաս»

«Մեծ ներթափանցում Անդրկովկաս»
11.08.2025 | 12:31

Ավարտվեց «Մեծ ներթափանցում Անդրկովկաս» բեմադրության առաջին մասը։

Սցենարիստ՝ Մեծ Բրիտանիա,

բեմադրող ռեժիսոր՝ Ֆրանսիա,

բեմադրության հովանավորող՝ ԱՄՆ,

բեմի ձևավորող՝ ՆԱՏՕ,

պայթուցիկներ և հատուկ էֆֆեկտներ՝ Իսրայել,

բեմի բանվորներ՝ Թուրքիա և Ադրբեջան, հավքարարներ՝ Ռուսաստան, Իրան և Չինաստան, խեղկատակներ՝ լևոն տեր-պետրոսյան, ռոբերտ քոչարյան, սերժ սարգսյան և նիկոլ փաշինյան, մասովկա՝ Հայաստանի կուսակցություններ։

Սկսում է երկրորդ մասը․․․

Տեսնենք դերերի փոփոխություն լինելու՞ է, թե՞ ոչ:

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2399

Մեկնաբանություններ